Ի պատիվ Շարլ Ազնավուրի դատարանը փոխել է իր կոշտ դիրքորոշումը
10.04.2014

Ռուսաստանի իշխանությունները հարգանքի տուրք են մատուցել լեգենդար Շարլ Անզնավուրին , ով դեռևս հուլիսի 23-ին՝ Հայրապետյանի ձերբակալությունից հետո յոթ օր անց դիմել էր ՌԴ իշխանություններին՝ Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
Այդ մասին ըստ «novostink.ru»-ի տեղեկացնում է «Հայկական ժամանակ» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ երեկ, հոկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացել է հայ շանսոնիեի համերգը և մոսկվացիների համար նշանակալից այդ միջոցառումից առաջ հայ գործարարի խափանման միջոցը փոխել են տնային կալանքով:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ, ըստ պարբերականի աղբյուրների, կատարելով այդ մարդասիրական քայլը՝ Ռուսաստանի իշխանությունները հարգանքի տուրք են մատուցել Շարլ Ազնավուրին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ձերբակալված Լևոն Հայրապետյանի նկատմամբ հունիսի 13-ին սկսվել է դատական քննություն: Նա մեղադրվում է հափշտակություն կատարելու և փողեր լվանալու մեջ: