Շ. Ազնավուր. «Երաժշտությունը չպետք է առնչվի քաղաքականությանը»
10.05.2014

- Շարլ Ազնավուր Ինձ շատ հաճախ են խնդրում կարծիք հայտնել հայերի կամ Հայաստանի հետ կապված էլի ինչ-որ հարցերով, թեև պետք է նկատեմ, որ ես ինձ ավելի շատ զգում եմ որպես ֆրանսիացի, քան՝ հայ: Ես կասեի, որ ես ֆրանսիացի եմ հայկական, թուրքական, վրացական, ռուսական արմատներով,-ասել է մաեստրոն ֆրանսերենով, որով նա խոսում է շատ ավելի վստահ, քան իր մայրենիով:- Բայց քանի որ հայերն ինձ այդպես սիրում են, չպատասխանել այդ սիրոն անհնար է: Եվ ահա թե ինչ կարող եմ ասել մի մարդու մասին, ում համար ինձ հարցնում եք (Շարլ Ազնավուրը նրա ազգանունը չարտաբերեց, բայց թե խոսքն ում մասին էր, նա հասկացավ- «Սոբեսեդնիկի»խմբ): Ես բարձ եմ գնահատում բոլոր հայերին, կարևոր չի նրանք Հայաստանից են, թե Լեռնային Ղարաբաղից (ինչպես Լևոն Հայրապետյանը),- ովքեր մեծ ներդրում են կատարել իրենց երկրի զարգացման գործում: Բիզնեսմենները, ովքեր ներդնում են իրենց աշխատածը ոչ թե իրենց սիրելիների օգտին, այլ հայրենի եզերքի մշակույթի, բնապահապանության, կրթության մեջ, պետք է արժանան ոչ պակաս հարգանքի, քան երաժիշտները: Բայց,ցավում եմ, ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու: Ես բացարձակ ապաքաղաքական մարդ եմ, չեմ սիրում և չեմ խոսում քաղաքականության մասին»
- Հարց Իսկ ճի՞շտ է, որ Ձեզ խնդրել են չեղյալ համարել Ձեր համերգը Մոսկվայում ՝ ի նշան Լևոն Հայրապետյանի հետ Ձեր համերաշխության:
- Շարլ Ազնավուր Այդ մասին խոսք չի կարող լինել: Ես այստեղ եմ ժամանել իմ սիրելի հանդիսատեսների առջև ելույթ ունենալու համար, ովքեր ինձ շատ երկար են սպասել: Նրանց համար պատրաստել եմ շքեղ ծրագիր: Երաժշտությունը չպետք է առնչվի քաղաքականությանը, դրանք միանգամայն տարբեր ոլորտներ են: