Ֆրանսիացի երիտասարդ երգիչները կատարում են Ազնավուրի երգերը
10.29.2014

Ֆրանսիայում հանդես եկող մի խումբ երիտասարդ երգիչ-երգչուհիներ իրենց բնորոշ ոճական մեկնաբանություններով մեծանուն շանսոնիե Շարլ Ազնավուրին են նվիրել նրա երգերի կատարումների սեփական մեկնաբանությունները: Այդ մասին «armenpress.am»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Բացի այդ անակնկալից երիտասարդ կատարողները նախապատրաստել են երգիչի համար ևս մեկ հաճելի նվեր: Երիտասարդ արտիստներն իրենց բոլոր այդ ելույթները կժողովեն «Millenium Barclay Universal» ապրանքանիշի արտադրության «Ազնավուր. Նրա երիտասարդությունը» խորագիրը կրող ձայնասկավառակում և արդեն նոյեմբերի 24-ից կներկայացնեն երաժշտասերներների ուշադությանը:
Նշենք, որ այդ երգերի մի զգալի մասն արդեն տեղ են գտել համացանցում և հասանելի են «youtube»-ի միջավայրում: («SA JEUNESSE» դիտել)