Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի պրեմիերան Երևանում կկայանա 2015թ.-ի փետրվարի 6-ին12.16.2014
Ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր, Բեռլինի և Վենետիկի կինոփառտոների մրցանակակիր Ֆաթիհ Աքինը 2015 թ.-ի փետրվարին Մոսկվայում կներկայացնի իր նոր «Սպի» ֆիլմը, որը մասնակցել է 2014 թ.-ի Վենետիկի հիմնական մրցույթին: Այդ մասին կինոնկարի արտադրությանը մասնակցած«Մարս Մեդիա» ընկերության հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
«Կինոնկարի պրեմիերան կկայանա փետրվարի 4-ին՝ Մոսկվայում, երկու օր հետո, փետրվարի 6-ին՝ Երևանում: Ֆաթիհ Աքինը անձամբ կներկայացնի ֆիլմն այդ քաղաքներում»,-ասել են այդ ընկերությունում:
«Սպի» ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 2015 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ընդհանուր ֆոնի վրա: Գլխավոր հերոսը՝ Նազարեթ Մանուկյանը, կորցնում է իր ընտանիքը և տարիներ անց իմանում է, որ իր երկվորյակ դուստրերը, հավանաբար, փրկվել են կոտորածներից: Նա ճանապարհ է ընկնում իր աղջիկներին գտնելու նպատակով:
Այս կինոնկարը սիրո, մահվան և սատանայի մասին պատմող Աքինի եռապատման վերջին կինոնկարն է: «Սպի» ֆիլմին նախորդել են նրա «Գլխով հարվածել պատին» և «Դրախտի եզրին» դրմաները, որոնք նշանավորվել են բազմաթիվ պարգևներով:
Աքինի համար «Սպի» ֆիլմը միջազգային առաջին խոշոր նախագիծն է: Կինոնկարի ստեղծմանը մասնակցել է 7 երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 15,5 մլն եվրո: Նկարահանումները մեկնարկել են 2013 թ.-ի մարտին և ընթացել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: