ՀՀ Մշակույթի նախարարը ամփոփել է 2014 թ.-ին կատարված աշխատանքների արդյունքները12.27.2014
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսել է 2014 թ.-ի ընթացքում իրականացված և 2015 թ.-ին իրականացվելիք աշխատանքների մասին:
Նախարարը անդրադարձել է ազգային մշակույթի տարբեր ոլորտների օրենսդրական բարեփոխումների գործընթացին և նշել, որ ընդհանուր առմամբ ինքը դրանից գոհ է: Նա նաև նշել է, որ 2014 թ.-ին մշակվել և արդեն Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվել թանգարանների մասին օրենքի նախագիծը:
Ըստ Հասմիկ Պողոսյանի մշակույթի ոլորտի զարգացման հարցում էական են նաև մշակութային էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը և այդ ուղղությամբ առաջ քաշվող նոր նախագծերը: Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ « շատ մեծ աշխատանք» է իրականացրել Հայաստանի հանրային գրադարանը, որը բրիտանական թանգարանի տրամադրած դրամաշնորհի միջոցներով ձեռք է բերել լրացուցիչ թվայնացնող տեխնիկական միջոցներ և դրանց կիրառմամբ ստեղծել մամուլի և հայ գրքի շտեմարաններ:
Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ մշակութային գերատսչության ղեկավարը հիշատակել է նաև ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցությամբ Դաշտադեմի ամրոցն իր պատմական միջավայրով զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագրի իրականացումը:
Միջազգային ոլորտում նախարարը կարևորել է նաև UNESCO-ի հետ համագործակցությունը և նշել, որ կարևորում է լավաշի ընդգրկումը այդ միջազգային կառույցի հոգևոր մշակույթի ժառանգության ցուցակում: Նա նաև ընդգծել է, որ, փաստորեն երկու տարին մեկ հայկական որևէ մշակութային արժեք է ընդգրկվում այդ ցանկերում, որոնք, «ինքնությունը հաստատող ցանկեր են»:
Նախարարը նաև անդրադարձել է տարվա ընթացքում հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 10 որմնանակրների վերականգնման աշխատանքներին: Հասմիկ Պողոսյանը նշել է, որ այդ բարդ աշխատանքներն ամբողջովին կատարել են հայ մասնագետները: «Կարծում եմ, որ փայլուն աշխատանք է կատարվել»,- ընդգծել է նա և ավելացրել, որ այդ աշխատանքների համար, ընդհանուր առմամբ ծախսվել է 224 մլն դրամ, որից 160 մլն-ը տրամադրվել է մասնավոր հատվածի կողմից:
Հասմիկ Պողոսյանը մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ, խոսել է նաև 2014 թ.-ին նշվող Կոմիտասի ծննդյան 145- ամյակին նվիրված բազմաթիվ մշակությաին միջոցառումների մասին և ընդգծել, որ այդ մեծ հոբելյանի եզրափակումը կկատարվի նշանակալից և մեծ իրադարձությամբ՝ նոր տարում, 2015 թ.-ի հունվար ամսվա ընթացքում Երևանում կբացվի հայ մեծ երգահանի անունը կրող թանգարանային գիտական համալիրը:
2015 թ.-ի անելիքներից ամենակարևորն, անշուշտ, կլինի հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրած մշակութային նախագծերի իրականացումը: Նախարաը նշել է, որ շատ կարևոր է, որ այդ թեմայով ասելիքը ընկալելի դարձվի և ներկայացվի աշխարհին հասկանալի ու մատչելի եղանակներով: «Պետք է կրկին պատմել մեր պատմությունը, որը մենք ապրեցինք Ցեղասպանությանը հաջորդող 100 տարիների ընթացքում»,- ասել է Հասմիկ Պողոսյանը: