Աննա Մելիքյանի ֆիլմը Ռուսաստանում 2014 թ.-ի լավագույն կինոնկարի կոչման է հավակնում12.29.2014
Աննա Մելիքյանի նկարահանած «Աստղ» ֆիլմը հավակնում է Ռուսաստանի 2014թ.-ի լավագույն կինոնկարի կոչման և այդ երկրի Կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի կողմից շնորհվող «Ոսկե Արծիվ» ազգային մրցանակին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Բացի Ռուսաստանում ապրող և ստեղծագործող հայազգի կինոռեժիսորից այդ մրցանակին են հավակնում նաև Նիկիտա Միխալկովի «Արևային հարված», Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան», Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները», Ստանիսլավ Գովորուխինի «Weekend» կինոնկարները: Վերջինս հավակնում է նաև ռուսական կինոյի բարձրագույն պարգևին՝ «Լավագույն սցենար» անվանակարգում:
2014թ.-ի «Ոսկե արծիվ» մրցանակին հավակնում են այն ֆիլմերը, որոնք Ռուսաստանում հանդիսատեսին են ներկայացվել 2013 թ.-ի նեյեմբերի 1-ից 2014 թ.-ի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: