Երիտասարդների մեջ Էլբայի եղբայրական ոգին պահպանելու բանաձևն ըստ Եվտուշենկոյի01.08.2015
Մոսկվայի «ԶԻԼ» մշակութային կենտրոնում կայացել է ժամանակակից ռուս մեծ բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի ստեղծագործական երեկոն, որին մասնակցել են նաև արվեստի ու գրականության տարբեր ոլորտներ ներկայացնող նրա այնպիսի բարեկամները, ինչպիսիք են Վալենտին Գաֆտը, Արկադի Արկանովը, նրա առաջին կենսագրական մենագրության հեղինակ Իլյա Պալիկովը և այլք:
Իրեն հոտնկայս և ծափողջույներով դիմավորած դահլիճին դիմելով՝ բանաստեղծն ասել է. «Ինձ բեմ ելնելու համար օգնել է իմ սիրելի կինը՝ Մաշան, իմ երեխաների մայրը: Եթե չլիներ նա, ես այսօր այստեղ չէի հայտնվի: Ես հույս չունեի, որ ինձ այսպես կզգամ, բայց ես գիտեի, որ բարեկամներս պատրաստ են ելույթ ունենալ, նույնիսկ այն դեպքում, եթե ես չլինեի: Իսկ ես չցանկացա նրանց և ձեզ թողնել միայնակ»:
Բանաստեղծը հիշեցրել է, որ իր վրա հաճախ են հարձակվում այն բանի համար, որ ինքը անհետանում է ԱՄՆ-ում: «Իսկ ես ձգտում եմ անել ամեն ինչ, որպեսզի ամերիկացիների երիտասարդ սերունդը չմոռանա Էլբայի եղբայրական ոգին, ձգտում եմ այնպես անել, որպեսզի նրանք չմոռանան, որ ինչ-որ ժամանակ մենք միասին կռվել ենք ընդհանուր թշնամու դեմ և այժմ մենք չենք կարող մոռանալ իրար»,- ասել է բանաստեղծը:
Նա նաև նշել է, որ կցանկանար «երիտասարդ մի կոլեկտիվի հետ անցնել Արևելյան Սիբիրի երկաթուղով մինչև Վլադիվոստոկ՝ ամենուր վերականգնելով ագիտբրիգադների լավագույն ավանդները» և ավելացրել է, որ ամենուր, իրենց ընդունողների մոտ, այդ երիտասարդ թիմի հետ իրենք կկարդային բանաստեղծություններ: