Մահացել է Վերա Գարնաստաևան01.20.2015
Կյանքից հեռացել է ռուսական դաշնամուրային դպրոցի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վերա Գորնոստաևան: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Վերա Գարնաստաևան ծնվել է երաժշտության միջազգային օրը և իր ողջ կյանքը նվիրել է արվեստի այդ ոլորտին: Նա աշակերտել է ժամանակի ամենանշանավոր դաշնակահարներից մեկին՝ Հենրիխ Նեյգաուզին և իր կատարողական որակներով միանգամից ձեռք է բերել բարձր մակարդակ, որի լավագույն վկայությունը 19 տարեկան հասակում Պրահայում նվաճած միջազգային մրցույթի դափնեկրի կոչումն է:
Սակայն կատարողական արվեստի ոլորտից ավելի Գարնաստաևան գերադասել է մանկավարժական գործունեությունը: Նա ավելի քան 60 տարի դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում:
Նա մանկավարժական աշխատանքներ է իրականացրել նաև լայն լսարանի համար:
Դեռ խորհրդային տարիներին Գարնաստաևան հիմնեց հեռուստատեսային մի հիանալի հաղորդաշար՝ «Բաց դաշնամուր» խորագրով, որի թողարկումներում, սեփական մեկնաբանմամբ, ներկայացնում էր դաշնամուրային հայտնի ստեղծագործություններ և պատմում դրանք ստեղծող կոմպոզիտորների մասին: Նա կազմակերպում էր վարպետաց դասեր աշխարհի ամենատարբեր երկրների երաժիշտների համար, որոնք հաճախ հեռարձակում էին տեղի հեռուստակայաններով:
Վերա Գարնաստաևան տարբեր սերունդների հազարավոր երաժիշտներ դաստիարակած և երաժշտական մշակույթի մերձավորը դարձրած Մեծ մանկավարժ էր: