Կբացեվի գերմանական մշակույթի տարածման ևս մեկ կենտրոն02.13.2015
Մոսկվայի և Գերմանիայի իշխանությունների միջև ստորագրվել է համաձայնագիր Ռուսաստանի մայրաքաղաքում գերմանական մշակույթի կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին «РИА Новост»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Դա հնարավոր է եղել Ռուսաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2013 թ.-ի մայիսի 15-ին կայացած համաձայնության շնորհիվ: Կենտրոնը, որը նախատեսվում է կառուցել Բաումանի փողոցում, կկրի գերմանացի մեծ բանաստեղծ Գյոթեի անունը: Այնտեղ հիմնականում պետք է անցկացվեն մշակութային և գիտական տարբեր միջոցառումներ:
Ի դեպ, ավելի վաղ Գերմանիայում, Բեռլին քաղաքում է հիմնադրվել նույն առաքելությամբ օժտված ռուսական մշակույթի և գիտության տուն:
Ավելացնենք, որ նոր բացվելիք գերմանական մշակույթի ու գիտության կենտրոնը համանման գործառույթներ իրականացնող 3-րդ հաստատությունը կդառնա Ռուսաստանում:
Մշակութային և գիտական կենտրոնները իրենց հայրենիքն են ներկայացնում օտար պետություններում, հյուրընկալող երկրի հանրությանը ծանոթացնում իրենց հասարակական կարգին, արվեստին, նպաստում համապատասխան օտար լեզվի ուսուցմանը և տարածմանը: