Դերասանուհին նստած է եղել ՌԴ նախագահի հետ միևնույն սեղանի շուրջ02.26.2015
Ինչպես արդեն հաղորդվել է Իտալիայում հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին դատապարտվել է 8-ամսվա բանտարկության և 600 եվրո տուգանքի՝ թատրոնում նախապես հայտարարված ներկայացմանը չներկայանալու հետևանքով հանդիսատեսներին և թատրոնին խաբելու համար: Այդ մասին «vedomosti.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
2010 թ.- դեկտեմբերի 10-ին նշանակված բեմադրության օրը թատրոն չգալու և դրա հետևանքով աշխատանքը խափանելու պատճառ դարձած իր բացակայությունը հարգելի համարելու համար դերասանուհին ներկայացրել էր բժշկական կեղծ տեղեկանք, իսկ իրականում այդ օրը նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գտնվելիս է եղել «Ֆեդերացիա» հիմնադրամի կողմից Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված մի բարեգործական ընթրիքի:
Այդ օրը «Լեդովի դվորեց» անունը կրող դահլիճում տրվող ընթրիքին ներկա են եղել նաև համաշխարհային բեմի և էկրանի վարպետներ Ժերար Դեբարդյեն, Քեվին Քոսթները, Շերոն Սթոունը և Միքի Ռուրքը:
Դերասանուհու կողմից դատարանին կեղծ փաստաթուղթ ներկայացնելուց բացի, սուտ տեղեկատվություն տալու մի փաստ էլ դարձել է այդ միջոցառման ժամանակ արված լուսանկարը, որտեղ հստակ երևում է, որ բարեգործական ընթրիքի ժամանակ Օռնելլա Մուտին իրոք գտնվելիս է եղել Սանկտ-Պետերբուրգի «Լեդովի դվորեցում» և, ավելին, նստած է եղել Ռուսաստանի նախագահի հետ միևնույն սեղանի շուրջ: