Ռուսաստանում «գրողը» կդառնա օրենսդրորեն պաշտպանված մասնագիտություն03.04.2015
Ռուսաստանի կառավարող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան» («Միացյալ Ռուսաստանը») պատրաստվում է այդ երկրի մասնագիտությունների ռեեստր մտցնել «Գրող» մասնագիտությունը: Այդ մասին ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը, ով նաև համակարգում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունը, ասել է, որ իրենք արդեն սկսել են փորձագիտական «նախապատրաստությունները աշխատանքային օրենսգրքում հնարավոր փոփոխություններ կատարելու ուղղությամբ»:
Նա նաև ասել է, որ այդ նախաձեռնությունը կարող է դառնալ մեկնակետ գրողների աշխատանքի գնահատման նվազագույն վարձատրության չափը վերանայելու համար: «Ռուսաստանի մեծ գրականությունը, որը հանդիսանում է մեր բազմազգ մշակույթի գանձարանը, որը համաշխարհային քաղաքակրթության վրա մեծ ազդեցություն է թողել, արժանի է պետական մասշտաբով համակարգված օժանդակության»:
Ժելեզնյակն ասել է, որ 2014 թ.-ին ընդունվել է համացանցային ծովահենությունից հեղինակային իրավունքի պաշտպանությունը ուժեղացնելու մասին նոր դաշնային օրենք և այժմ տրամաբանական է ձգտել հասնելու լուրջ առաջընթացի գրողների սոցիալական պաշտպանության հարցերում: