Ըստ Տ. Դանիելյանցի, այդ տանը Փարաջանովը կապրեր, բայց ապրել է Պազինետտին
03.07.2015

Մոսկվայում, ճարտարապետության թանգարանում բացվել է «Վենետիկի ընծաները՝ Սերգեյ Փարաջանովին» ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Հանճարեղ կինոռեժիսորը հաճախ էր ասում, որ այդ իտալական քաղաքն իրեն հոգեպես շատ մոտ է: 1977 թ.-ին նրա ֆիլմերը, որպես հատուկ նախագիծ ներկայացվեցին Վենետիկի բիենալեում: Մոսկվայում բացված այսօրվա ցուցահանդեսի հեղինակ Տատյանա Դանելյանցը հատուկ ուշադրություն է հատկացնում այն բանին, որ նյութերը, որոնք իր ստեղծագործության մեջ սիրում էր օգտագործել ռեժիսորը, կարելի Վենետիկի համար տիպական և պատմականորեն բնութագրական համարել:
Տատյանա Դանիելյանցի այս նախագիծն առաջին անգամ ցուցադրվել է 2014 թ.-ի սեպտեմբերին՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: Մոսկվայում այն ներկայացվում է առանց փոփոխության և նույն ձևաչափով՝ «Երեքը մեկի մեջ», այսինքն երկու ցուցահանդես և մեկ կինոնկար: Ըստ ցուցահանդեսի հեղինակի դրանք անբաժանելիորեն կապված են միմյանց, անցնում են մեկը մյուսի միջով, կազմում են մեկ ամբողջություն՝ վերածվելով հեղինակի գեղարվեստական արտահայտության:
Զբոսնելով վենետիկում և մտորելով Փարաջանովի ճակատագրի մասին, Դանիելյանցը գտել է նաև շատ ընդհանրություններ երկու երկրների միջև:
«Վենետիկի մշակույթը դիտողական է՝ նրա ամենաուժեղ կողմերից մեկը դիտողականն է, ճարտարապետականը և երաժշտականը: Նույնը կարող ենք ասել նաև Հայաստանի մասին»,- ասում է Տատյանա Դանիելյանցը:
Առաջին ցուցահանդեսում ներկայացված են Տատյանա Դանիելյանցի ստեղծած կոլաժները, որոնցում նա օգտագործել է մուրանյան ապակի, վենետիկյան արհեստանոցներում թողարկված գործվածքներ: Երկրորդ ցուցադրանքի հիմքը կազմում են լուսանկարները, որոնք հեղինակը կատարել է Վենետիկում: Այդ լուսանկարները նույնպես զարդարված են մուրաններով և պլաստիկի փշուրներով: Դանիելյանցն այս նախագծի վրա աշխատել է մի քանի տարի; «Վենետիկի ընծաները» ընծաներ են Սերգեյ Փարաջանովին:
«Ես մտաեցի, որ նրա համար պետք է ժեստ անել: Ինչ կարող էի ես անել Փարաջանովի համար: Ես կարող եմ հորինել երևակայական աշխարհ, որի մեջ նա իրեն հարմարավետ կզգա: Եվ Վենետիկը այդ բանին արձագանքեց: Ես մտա սրճարան և տեսա այս կոլաժը: Սա ախր, Փիրոսմանի է: Ես անցնում էի շենքի կողքով ու մտածում, որ այդ տանը Փարաջանովը կապրեր: Իսկ երբ երևակեցի ժապավենը, պարզեցի, որ այդ տանը ապրել է Պազինետտին՝ վենետիկյան սինեմատիկայի հիմնադիրը, որտեղ առաջին անգամ ցուցադրվել է Փարաջանովը»,- ասել է Տատյանա Դանիելյանցը:
Դանիելյանցի նկարահանած 25 րոպե տևողությամբ ֆիլմում երկու գլխավոր հերոս կա: Հայկական սփյուռքի ներկայացուցիչը, ում հետ Փարաջնովը ծանոթ է եղել մոտ երկու ժամ և ռեժիսորի բարեկամ հայր Լևոնը, ով ծառայում է Վենետիկի հայկական եկեղեցում:
Ֆիլմում այդ երկուսի հիշողություններն են Փարաջանովի գեղագիտության մասին:
Մոսկվայի ցուցահանդեսից հետո Տատյանա Դանիելյանցը պլանավորել է իր նախագիծը ներկայացնել Սանկտ-Պետերբուրգում, Վենատիկում և Փարաջանովի ծննդավայրում՝ Թբիլիսիում: