Ս. Զեմլյուկով. «Մեր երիտասարդները Բառնաուլից և մարզից հեռանում են»Ռուսաստանի Ալթայի երկրամասում ստեղծեվել է երաժշտական-թատերական-կրթական կլաստեր, որը միմյանց հետ կմիավորի միջին մասնագիտական կրթական ոլորտը, բարձրագույն դպրոցը և գործատուին: Այդ մասին Ալթայի երկրամասի պետական համալսարանի ռեկտոր Սերգեյ Զեմլյուկովի հաղորդումը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Ըստ Զեմլյուկովի «առաջինը, որ նախատեսվում է համատեղ գործունեության ժամանակ, դրանք կրթական ծրագրերն են»: Նա մասնավորապես առանձնացրել է այն մոտեցումը, որ համալսարանը և քոլեջը կնախապատրաստեն կատարողական արվեստի և թատերական դիզայնի մասնագետներ:
Մեկ այլ թեմա էլ, որն, ըստ բուհի ղեկավարի, շատ կարևոր է Ալթայի երկրամասի համար, դա երաժշտական քոլեջում սովորող տաղանդավոր երիտասարդներին օժանդակության ցուցաբերումն է: « Մեր երիտասարդները Բառնաուլից և մարզից հեռանում են: Մենք որոշել ենք, որ նրանցից գոնե մի քանիսին սատարենք, այդ թվում նաև ֆինանսապես, որպեսզի հնարավորություն լինի նրանց պահել այստեղ՝ երաժշտական կոմեդիայի և մարզի մյուս թատրոններում աշխատելու համար»,- ասել է Զեմլյուկովը:
Կլաստերի աշխատանքի երրորդ ուղղությունը համատեղ ստեղծագործական ծրագրեր մշակելն ու իրականացնելն է: «Երաժշտական, պարային, տարբեր ժանրերով նախագծեր, որոնք հետաքրքիր կլինեն մեր և Ալթայի երկրամասի բնակիչների համար»,- ասել է բուհի ռեկտորը:
Նա նաև նշել է, որ կլաստերի ստեղծումը գործնական քայլ է՝ ուղղված մշակույթի և արվեստի զարգացմանը: «Այժմ բարձրագույն դպրոցը ամբողջությամբ կողմնորոշված է արվստի ֆակուլտետների համար իրական ոլորտների՝ թատրոնների, գեղարվեստական թանգարանների հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ»,- նշել է Ալթայի երկրամասի պետական համալսարանի ռեկտորը:
Ըստ Զեմլյուկովի «առաջինը, որ նախատեսվում է համատեղ գործունեության ժամանակ, դրանք կրթական ծրագրերն են»: Նա մասնավորապես առանձնացրել է այն մոտեցումը, որ համալսարանը և քոլեջը կնախապատրաստեն կատարողական արվեստի և թատերական դիզայնի մասնագետներ: Մեկ այլ թեմա էլ, որն, ըստ բուհի ղեկավարի, շատ կարևոր է Ալթայի երկրամասի համար, դա երաժշտական քոլեջում սովորող տաղանդավոր երիտասարդներին օժանդակության ցուցաբերումն է: « Մեր երիտասարդները Բառնաուլից և մարզից հեռանում են: Մենք որոշել ենք, որ նրանցից գոնե մի քանիսին սատարենք, այդ թվում նաև ֆինանսապես, որպեսզի հնարավորություն լինի նրանց պահել այստեղ՝ երաժշտական կոմեդիայի և մարզի մյուս թատրոններում աշխատելու համար»,- ասել է Զեմլյուկովը: