Շարլ ազնավուրի նոր երգը կարոտի մասին է

Սինգլի ձևաչափով թողարկված երգը տեղ կգտնի նաև լեգենդար երգչի 12 ստեղծագործություններից կազմված նոր ալբոմում: Ազնավուրն իր կատարումներով հանդիսատեսի հետ կիսում է հավերժական երիտասարդության, ուժեղ բնավորության, ուրախության, պարզության և անմեղության մասին իր մտքերը, նշում է «novostink.ru»-ն:
Հանրահռչակ ֆրանսիացի հայը բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է և կատարող: Ընդհանուր առմամբ նա թողարկել և վաճառվել է ավելի քան 100 մլն ձայնապնակ: Ազնավուրը նաև հայտնի է իր ազգանպաստ գործունեությամբ և այսօր հանդիսանում է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Նշենք, որ անցյալ տարի 90-ամյակը բոլորած երգիչն իր պատմական հայրենիքը ներկայացնում է նաև միջազգային ամենատարբեր հեղինակավոր կազմակերպություններում: