Վարձույթ է հանվել Սերգեյ Դովլաթովի մասին գեղարվեստական կինոնկար
10.01.2015

Ֆիլմը, որ այսօր դուրս է գալիս ռուսական վարձույթ, նկարահանվել է սև-սպիտակ կինոժապավենով և հիմնված է գրողի «Կոմպրոմիս» խորագիրը կրող պատմվածքների ժողովածուում տեղ գտած ստեղծագործությունների վրա: Այն պատմում է 1960-ականներին ապրող լրագրող Անդեյ Լենտուլովի մասին, ով հանգամանքների բերումով տեղափոխվում է Լենինգրադից Տալին, այնտեղ աշխատանքի է անցնում տեղական թերթերից մեկում և երբեմն ինչ-ինչ փոխզիջումների գնում թե մասնագիտական, թե անձնական գործերում:
«Ես ամեն կերպ ձգտել եմ ընդգծել, որ ֆիլմը ոչ թե Դովլաթովի մասին է , այլ միայն նրա մոտիվներով: Լրագրողի մասին, ում և Դովլաթովի ճակատագիրը մասնակիորեն նման են»,- ասել է ֆիլմի ռեժիսորը:
Կինոնկարում գլխավոր հերոսի դերակատարն է Իվան Կալեսնիկովը, ով մինչ այս նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում: