Գեորգի Կասպարյանի գիթառը Պետերբուրգի Մեծ սիմֆոնիկ նվագախմբի անհրաժեշտ բաղադրիչն է11.23.2015
Նոյեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի մեծ դահլիճում «Սիմֆոնիկ կինո» համերգային ծրագրի շրջանակներում կկայանա խորհրդային տարիներին մեծ համբավի հասած, «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի մահվան 25 ամյակին նվիրված համերգ: Համերգի հիմնական մասը առաջիկայում կամփոփվի երաժշտին ներկայացնող ձայնապնակում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ կոնսերվատորիայի բեմահարթակ դուրս կգա այս նախագծի անփոփոխ և գլխավոր մասնակից Գեորգի Կասպարյանը, ով էլ շատ բանով որոշել է պետերբուրգյան լեգենդար սիմֆոնիկ նվագախմբի հնչերանգները և ում գիթառը նվագախմբային գործիքավորման մասնագետները համարել են «Սիմֆոնիկ կինո» համերգային նախագծի անհրաժեշտ բաղադրիչը:
«Հետաքրքիր զգացողություններ են: Թաղվում ես երաժշտության ծովում, մոռանում ես քեզ: Հիմա ինձ ամեն ինչ դուր է գալիս: Առաջին քայլերը, ասենք այսպես, արվում էին էնտուզիազմով, բայց երաժշտականորեն ոչ այնքան վստահ: Հիմա, արդեն, լավ մակարդակ է»,- ասել է երաժիշտը:
«Սիմֆոնիկ կինո»-ի այսպիսի երգացանկը միանգամից շատերի հավանությանն է արժանացել: Առաջին ելույթից հետո այս ձևաչափով հաջողված բազմաթիվ համերգներ են կայացել Ռուսաստանի և ԱՊՀ շատ քաղաքներում:
Պետերբուրգում սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հայտնի դիրիժոր Սվյատոսլավ Լյութերը, ում առջև դրված է ռոք խմբի երաժշտական երանգավորումները պահպանելու խնդիրը:
«Սիմֆոնիաներ նվագելու սովոր պրոֆեսիոնալ երաժիշտների համար այս նյութը, հնարավոր է, որ ավելի հեշտ լինի: Սակայն մյուս կողմից, ներքուստ պետք է կապանքներից ազատվել: Սա այն է, ինչ ռոք երաժիշտներն անվանում են «դրայվ»»,- պարզաբանել է դիրիժորը:
Ըստ հեղինակների «Սիմֆոնիկ կինո» նախագիծը հնարավորություն է տալիս նորովի գնահատել Վիկտոր Ցոյի տաղանդը, որը դուրս է գալիս սովորական ռոք-երաժշտության սահմաններից: Բացի այդ, ռուսական բեմում այս նախագիծն այլընտրանք չունի:
Ավելացնենք, որ, մինչ, այս հայրենական ռոք-խմբի երգացանկի հիման վրա կառուցված երկժամյա դասական համերգ դեռ ոչ մի տեղ չի իրականացվել: