Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր կոմպոզիտորը 6-րդ անգամ դարձել է «Օսկար»-ի հավակնորդ

01.15.2016


Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մարիկոնեի անունը կրկին ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Օսկար»-ի հավակնորդների ցանկում: Այս անգամ 87-ամյա կոմպոզիտորին այդ հաջողությունը բերել է Քվենթին Տարանտինոյի վերջին՝ «Զզվելի ութնյակ» ֆիլմի համար ստեղծված երաժշտական ձայնուղին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Նշենք, որ այս նույն աշխատանքի համար կոմպոզիտորն արդեն արժանացել է «Ոսկե գլոբուսի»:

Ի դեպ, եթե «Ոսկե գլոբուս»-ը նրա պարգևների ցանկում 3-րդն է, ապա «Օսկար»-ի կոմպոզիտորն արժանացել է միայն մեկ անգամ՝ կինեմատոգրաֆիայում կատարած ներդրման համար, թեև այդ մրցանակին նախկինում արդեն 5 անգամ ներկայացվել է:
    Դիտվել է 790 անգամ