Ս. Դովլաթովի հուշարձանը բացել են առանց հիմնահարթակի և կոմպոզիցիոն բաղադրիչների
09.05.2016

Նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին, Սանկտ-Պետերբուրգի Ռուբինշտեյնի թիվ 23 հասցեում գտնվող շենքի մոտ տեղադրվել է Ռուսաստանից վտարվելուց առաջ ապրած և այսօր այդ երկրում արդեն մասսայականորեն ընդունվող գրող, հայ և հրեա ծնողների զավակ Սերգեյ Դովլաթովի հուշարձանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rbc.ru»-ին:
Հուշարձանի ծախսերը հոգացել է ռուսաստանցի գործարար Դմիտրի Նիկիտինը:
Դովլաթովը 30 տարի ապրել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, սակայն խորհրդային իշխանությունների օրոք նրան այդպես էլ չի հաջողվել հրատարակել իր ստեղծագործությունները: 1987թ.-ին նա արտագաղթել է Ավստրիա, ապա՝ մշտական բնակության մեկնել Նյու-Յորք: Հենց Նյու-Յորքում ապրած ժամանակաշրջանում էլ մեկը մյուսի հետևից նրա գրքերը սկսել են հրատարակվել:
Դովլաթովը Մահացել է 49 տարեկան հասակում, 1990 թ.-ին:
Այժմ կլրանար նրա 75-ամյակը: Նա հուղարկավորված է Նյու-Յորքում:
Ի դեպ, Դովլաթովի երեկ տեղադրված արձանը դեռ չի ներկյացնում քանդակագործ Վյաչեսլավ Բուխաևի լրիվ մտահղացումը: Այն տեղադրվել է առանց անհրաժեշտ հիմնահարթակի և որոշ կոմպոզիցիոն բաղադրիչների: Օրինակ, Դովլաթովը պատկերված է սյունին հենված, այնինչ ըստ քանդակի հեղինակի, նա պետք է հենված լինի իրենց շենքի մուտքը խորհրդանշող դռանը:
Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում այդ շտկումները կիրականացվեն:
Ավելացնենք, որ հուշարձանի բացման արարողությանը մասնակցում էին նաև Սերգեյ Դովլաթովի, այդ արարողությանը մասնակցելու համար հատուկ Նյու-Յորքից ժամանած այրին՝ Ելենան և դուստրը՝ Եկատերինան:
Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Դովլաթով