Ա. Կոնչալովսկի. «Այսօր միայն ռուսները կկարողանան ֆիլմ նկարայհանել Միքելանջելոյի մասին»
09.14.2016

Ռեժիսորը նաև հայտարարել է, որ մտադիր է Իտալացի հանճարեղ վարպետի մասին ֆիլմի նկարահանումներն սկսել 2017 թ.-ին:
Ասենք, որ այդ ֆիլմի սցենարը, որի հեղինակն ինքն է, արդեն պատրաստ է և կրում է նախնական «Մեղք» անունը:
«Նկարահանել կինոնկար Միքելանջելոյի մասին ոչ պակաս բարդ է, քան Ռուբլյովի մասին: Աշխատելով սցենրի վրա, ես հանկարծ հիշեցի, որ ինքս արդեն գրել եմ Ռուբլյովի մասին: Այդպես առաջացան երկու զուգահեռներ երկու հեղինակների և երկու թեմաների միջև»,- ասել է Կոնչալովսկին:
Ասենք, որ այս տարի Անդրեյ Կոնչալովսկին կրկին աչքի է ընկել Վենետիկի միջազգային կինոփառատոնում: Օրերս ավարտված այդ հեղինակավոր կինոստուգատեսում նրա «Դրախտ» ֆիլմը արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակի:
«Հիմա ես կինոնկարներ եմ նկարահանում իմ համար, ես այլևս չեմ նկարում հանդիսատեսի համար: Դա նույն է, ինչպես վերցնես մատիտը և թուղթը և վեպ գրես: Կտպագրեն՝ լավ, իսկ եթե ոչ, ապա կկարդամ ինքս: Երբ նկարահանում ես ֆիլմ, ապա առաջանում է ահա այդպիսի ազատություն: Իսկ երբ որևէ մեկն ասում է, որ ցանկանում է այն դիտել, ապա դա հիանալի է, դա մեծ ուրախություն է. իսկ եթե ինչ-որ մեկը, ինչպիսին է Վենետիկի փառատոնը, ասում է, որ ցանկանում է ֆիլմը վերցնել մրցույթի, դա հիասքանչ է: Սակայն ռեժիսորի համար ամենամեծ ուրախությունը Վենետիկում զբոսնելն է՝ գիտակցելով, որ քո կինոնկարը մրցույթում է, որ դու այստեղ բերել ես ինչ-որ մի բան, որով անկեղծորեն փորձում ես կիսվել»,- ընդգծել է Կոնչալովսկին: