Կոնչալովսկին այն ռեժիսորն է, որը շուկայում արդեն զբաղեցրել է իր տեղը
12.15.2016

«Ես ինձ թույլ եմ տալիս չմտածել «Օսկարի» մասին»: «Օսկարի» համար պայքարի մասին՝ դա ծիծաղելի է»,-ասել է Կոնչալովսկին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ասենք որ այս կինոնկարը ներկայացվել էր նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի, սակայն չընդգրկվելով հավակնորդների կարճ ցուցակում, դուրս է մնացել հետագա պայքարից:
Կոնչալովսկին նկատել է, որ կինոյում ազատության կարող է հասնել «Խելագարը կամ էլ այն մարդը, որն այդ շուկայում արդեն զբաղեցրել է իր տեղը՝ բոլորին իր արմունկներով հրմշտելուց հետո»:
Որպես օրինակ նա նշել է իրեն:
Կոնչալովսկին կինոյում աշխատում է արդեն 50 տարի և հասկացել է, որ ազատության հասնելը շատ բարդ է և դրա համար պետք է պայքարել:
«Դրախտ» ֆիլմը նա նկարահանել է սև-սպիտակ ձևաչափով: Այն պատմում է այն մարդկանց մասին, որոնց ճակատագրերը խաչվում են 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆիլմի գործողությունները հիմնականում ծավալվում են ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում: Գլխավոր հերոսները ֆրանսիական դիմադրության շարժմանն անդամագրված ռուս էմիգրանտուհի Օլգան է, ֆրանսիացի Ժյուլը և էսէսական սպա Հելմուտը:
Այդ ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնում և լավագույն ռեժիսորական աշխատանքի համար արժանացել «Արծաթե առյուծ» մրցանակի:
Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Կոնչալովսկի