Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհու դեկոլտեն կադրում ծածկել են ռետուշով

03.01.2017

Իրանի ILNA News հեռուստաընկերության նորությունների թողարկման ընթացքում տեսաշարերից մեկում երևացող Հոլլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնի հագուստի խոր դեկոլտեն և բաց թևերը ռետուշով ծածկվել է: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Ռոսսիա 24» հեռուստաալիքին:

Նորությունների էջում ներկայացված այդ սյուժեն նվիրված է եղել փետրվարի 26-27-ի գիշերը Լոս-Անջելոսում անցկացված «Օսկար» 89--րդ մրցանակաբաշխությանը:

Շարլիզ Թերոնը հայտարարել է «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում Օսկարի արժանացած ֆիլմի անունը:

Նա բեմ է բարձրացել կրծքին բացվածք ունեցող և բաց թևերով հագուստով: Իսկ ինչպես հայտնի է, Իրանում արգելված է ցուցադրել բաց հագուստներ կրող կանանց: Երկրում գործող այդ օրենքի պահպանումը հաղորդման հեղինակները ապահովել են նորության թողարկման ժամանակ տեղ գտած «անցանկալի» կադրը ռետուշով ներկելու միջոցով:

Նշենք որ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար-2017»-ում հաղթող է ճանաչվել հենց իրանական արտադրության «Շրջիկ առևտրականը» ֆիլմը: Այս ֆիլմի ռեժիսոր Ասհար Ֆարհադը հրաժարվել էր անձամբ մասնակցել «Օսկար»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը՝ ի նշան նախագահ Դոնալդ Թրամփի վարած էմիգրացիոն քաղաքականության դեմ բողոքի: Նրա փոխարեն Ամերիկյան կինոակադեմիայի հայտնի արձանիկը ընդունել է ԱՄՆ-ում բնակվող ծագումով իրանցի տիեզերագնաց-զբոսաշրջուհի Անուշե Անսարին: Նա նույնպես արարողության բեմին երևացել է բացվածք ունեցող հագուստով, որը իրանական հեռարձակաման ժամանակ նույնպես ռետուշով ծածկվել է:

Հիշեցնենք, որ Իրանում գործող օրենքով հանրային վայրերում և հեռուստատեսությամբ երևալիս կինը պետք հագնի գլուխը, ձեռքերը և ոտքերը ծածկող հատուկ հագուստ՝ հիջաբ:

Տեսանյութեր

Դիտվել է 759 անգամ