Գաղափարը մշակույթի նախարարի մոտ առաջացել է ընթացիկ շաբաթ 03.10.2017
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին առաջարկել է մասսայականություն վայելող բլոգերներին դրամաշնորհներ տրամադրել, նրանց հնարավորություն ընձեռել անվճար հաճախելու թանգարաններ և թատրոններ, որպեսզի ռուսական մշակույթը տարածվի նաև երիտասարդության մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Այս գաղափարը մշակույթի նախարարի մոտ առաջացել է ընթացիկ շաբաթ բլոգերների հետ կայացած հանդիպման ժամանակ, երբ նրանք հարցումներ ներկայացնող մի տեսահոլովակ են ցուցադրել, որտեղ պատահական երիտասարդների հարցեր են ուղղել արվեստի ու գրականության մասին: Հարցվածների մեծ մասը չի կարողացել պատասխանել առաջադրված պարզագույն պատմական, գրական կամ արվեստին վերաբերող հարցերի:
«Իմ երեխաները ձեր տարիքին են: Նրանք ձեզ ճանաչում են, իսկ ես՝ ոչ,- խոստովանել է նախարարը և ընդգծել, որ նոր բլոգերները նոր ԶԼՄ են: Նա նույնիսկ բլոգերներին անվանել է «հանրային կարծիքի առաջատարներ»:
Ըստ Մեդինսկու բլոգերները պետք է դառնան արվեստը և մշակույթը երիտասարդ սերնդին մատուցող լրատվամիջոցներ, այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, մշակութային օջախների դռները այս նոր ԶԼՄ-ների առջև պիտի բացվեն անվճար սկզբունքով: