Շ. Ազնավուր. «Մենք ընտրում ենք սերն ընտանիքի հանդեպ»
04.07.2017

Ռուսական հեռուստատեսության «Վեչերնի Ուրգանդ» հաղորդմանը հյուրընկալվող հայ մեծանուն ֆրանսիացին, Շարլ Ազնավուրը, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում բնակվող իր մեծ ընտանիքին ներկայացնելիս հայտարարել է, որ իր հարազատները ներկայացնում են աշխարհի բոլոր կրոնները և դա «շատ հիանալի է:
Իսկ այն հարցին, թե այդ դեպքում որ կրոնի տոնակատարության շնորհիվ են նրանք ամբողջ ընտանիքով ի մի հավաքվում, լեգենդար շանսոնյեն պատասխանել է. «Մենք չենք ընտրում կրոնը, որպեսզի հանդիպենք: Մենք ընտրում ենք սերն ընտանիքի հանդեպ, որպեսզի հանդիպենք»: