Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չինգիզ Այթամատովի անունով հրապարակ կանվանակոչեն

06.08.2017

Մոսկվայում կբացվի ղրղզ գրող, սոցիալիստական աշխատանքի հերոս Չինգիզ Այթմատովի անունով հրապարակ: « interfax.ru»-ի փոխանցմամբ այդ մասին իր թվիթերյան էջում գրել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը: Նա նշել է, որ « Հարավային վարչատարածքային շրջանի Պավլովյան փողոցի և Պոդոլսկի մայրուղու խաչմերուկի հրապարակը կկոչվի նշանավոր գրող Չինգիզ Այթմատովի անունով»:

Խորհրդային հայտնի գրող Չինգիզ Այթմատովը ստեղծագործել է ռուսերեն և ղրղզերեն: Նրա գործերը հրատարակվել են աշխարհի 150, այդ թվում նաև հայերեն լեզուներով: Նրա գործերից առավել հանրահայտը «Եվ դարից երկար է ձգվում օրը» վեպն է, իսկ վերջին ստեղծագործությունը, որը հրատարակվել է գրողի կյանքի օրոք, «Երբ ընկնում են լեռները» վեպն է:

Այթամատովը ծնվել է 1928, վախճանվել՝ 2008թ.-ին:
    Դիտվել է 696 անգամ