Պատժամիջոցները Մոսկվայի կինոփառատոնին լուրջ վնաս են հասցրել06.22.2017
Այսօր մեկնարկել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը:
Խոսելով այս ավանդական միջոցառման մասին, փառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը նշել է, որ արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները իրենց փառատոնին լուրջ վնաս են հասցրել: «Ինչ-որ մեկը քաղաքավարի հրաժարվում է, նույնիսկ իմ բարեկամները, իսկ ինչ-որ մեկն էլ ասում է. «Ծերուկ, ես սկսում եմ դուրս գալ, կարող են հիմնախնդիրներ լինել» »:
Միխալկովը նշել է, որ այս ամենն, անշուշտ, հաճելի չէ «գտնվել այն գոտում, ուր չեն համարձակվում գալ գործընկերներդ: Մյուս կողմից, -նշել փառատոնի նախագահը,- պատժամիջոցները բացել են փականները՝ միմյանց խառնվելու սկզբունքը մի կողմ է քաշվել և առաջացել է հետաքրքրությունը կինոյի նկատմամբ»:
Այս տարի կինոփառատոնի ծրագրում հայտավորված է 247 ֆիլմ, որոնցից 153 լիամետրաժ և 94-ը կարճամետրաժ:
Կինոփառատոնը կեզրափակվի հունիսի 29-ին:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է 1935թ.-ին: Այդ փառատոնի ժյուրին գլխավորել է նշանավոր Սերգեյ Էյզենշտեյնը: 1959թ.-ից փառատոնը սկսեց անցկացվել պարբերաբար: