Գրող Սերգեյ Դովլաթովի անունով հրապարակ կկառուցվի
11.25.2017

Այժմ մնում է, որ հանձնաժողովի այդ որոշումը հաստատի Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պալտավչենկոն:
Հիշեցնենք, որ հայ և հրեա ծնողների զավակ Դովլաթովը, մինչև Ամերիկա մեկնելը Սանկտ-Պետերբուրգում ապրել է Ռուբինշտեյնի անվան փողոցում, որտեղ էլ 2016թ.-ի սեպտեմբերի 4-ին տեղադրվեց նրա հուշարձանը, որը փոքր ինչ ուշ հանեցին շտկումներ անելու նպատակով, ապա այն տեղը վերադարձրին նոյեմբերի 10-ին: Այդ քանդակը ներկայացնում է Սերգեյ Դովլաթովի կերպարը 2,2 մետր բարձրությամբ: Նա կանգնած է իրենց շենքի շքամուտքը պատկերող դռանը հենված:
Դովլաթովը (1941-1990թթ.) ծնվել է Ուֆա քաղաքում, որտեղ աքսորվել էին նրա ծնողները: 1944թ.-ին ընտանիքը վերադարձավ Պետերբուրգ: 1959թ.-ին ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ֆիներեն լեզվի բաժին, որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռացվել է՝ վատ առաջադիմություն ունենալու պատճառով:
Զորակոչվել է բանակ: Ծառայել է ներքին զորքերի պահակային բաժնում (հիմնականում Կոմի հանրապետությունում գտնվող ուղղիչ գաղութում):
Ծառայությունից հետո կրկին ընդունվել է Լենինգրադի պետական համալսարան: Այս անգամ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
Նա ԱՄՆ է տեղափոխվել 1978թ.-ին: Հիմնականում ապրել և աշխատել է Նյու-Յորքում, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:
Սերգեյ Դովլաթովի առավել հայտնի գործերից են «Ճամպրուկը», « «Գոտի» («Զոնա»). հսկիչի գրառումներ», «Սոլո ունդերվուդի վրա», «Արգելոց» գրքերը:
Այս թեմայով այլ հղումներ-1