Հայտնի միջազգային կինոփառատոնի մեկնարկն առաջին անգամ կտրվի մուլտֆիլմով12.05.2017
Իր պատմության մեջ առաջին անգամ եկող տարվա երկրորդ ամսին կայանալիք Բեռլինի հայտնի միջազգային կինոփառատոնը, որը թվով 68-րդն է, կբացվի մուլտֆիլմով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «berlinale.de»-ին:
Այդ անիմացիոն ժապավենը նկարահանել է ամերիկացի ռեժիսոր Վես Անդերսենը :
«Շների կղզին» վերնագրով մուլտֆիլմը պատմում է 12-ամյա տղայի պատմությունը, որն իր շանը փնտրելու ժամանակ ճանապարհորդության է մեկնում նաև Ճապոնիա: Այս ֆիլմի նկարահանմանը մասնակցել են ամերիկյան մեծ կինոյի և մշակույթի բազմաթիվ հայտնի դեմքեր և, նույնիսկ, «Բիթլս» հայտնի խմբի անդամ Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն: Կինոնկարը միջազգային վարձույթի շուկա կհանվի 2018թ.-ի ապրիլին:
Ասենք, որ ֆիլմի ռեժիսոր Վես Անդերսենը Բեռլինալե կինոփառատոնում նորեկ չէ: Մինչ այս, նա միջազգային կինոֆորումում արդեն երեք անգամ հանդես է եկել: 2002թ.-ին Անդերսենը Բեռլինում ցուցադրել է իր նկարահանած «Թենեբաում ընտանիքը», 2005թ.-ին՝ «Ջրային կյանք» և 2014թ.-ին «Հյուրանոց «Գրանդ Բուդաբեշտ» ֆիլմերը: Ռեժիսորի վերջին աշխատանքը այն ժամանակ նույնպես դարձել էր բեռլինյան փառատոնի բացման ֆիլմ և արժանացել էր ժյուրիի հատուկ մրցանակին:
Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2018թ.-ի փետրվարի 15-25-ին: