Թանգարանների ֆինանսավորումը նույնպես կլինի դրամաշնորհով
12.20.2017

Մոսկվայի թանգարաները հավանաբար կանցնեն պետության կողմից ֆինանսավորման այնպիսի դրամաշնորհային համակարգի, ինչպիսին արդեն իրականացվում է թատրոնների համար: Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեավար Ալեքսանդր Կիբովսկու տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ինչպես հայտնի է ֆինանսավորման դրամաշնորհային համակարգը Ռուսաստանի պետական թատրոնների համար կսկսի գործել 2018թ.-ից: Այն նախատեսում է թատրոնի համար որոշակի ծավալի ֆինանսավորում, որի չափը պետք է որոշվի նորմատիվային սկզբունքով: Այն դեպքում, եթե թատրոնը, նորմատիվային մոտեցման կիրառությունից հետո, ստանում է բացասակա նշանակությամբ բյուջե, ապա որոշում է կայացվում տվյալ թատրոնի ֆինանսավորումը պահպանել անցած տարիների մակարդակով:
Ասենք որ համակարգը նախատեսում է, որ Ֆինանսավորման ստեղծագործական մասի համար նախատեսված ծավալները ամբողջովին գտնվեն թատրոնների լրիվ կառավարման ներքո:
Մոսկվայի թանգարանների աշխատողները ցանկացել են անցնել այս նույն համակարգին: Ըստ նրանց դա ավելի հարմար է: Ըստ Կիբովսկու, թանգարանների ղեկավարները այս հարցով դրական ցանկություն են հայտնել. քանի որ այն հնարավորությունները, որոնք ընձեռում է դրամաշնորհային համակարգը, շատ ավելի հարմար է պահանջված տեղեկությունը ստանալ ֆինանսավորման ցանկացած կետի, նույնիսկ, ամենաանշանի մասին: