Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իտալիայի Ծննդյան տոների «Փետրաթափ» տոնածառը

12.20.2017


Ծննդյան տոների կապակցությամբ հանրային նշանակության տոնածառների հարցում այս տարի այնքան էլ հաջող ընտրություն չեն կատարել Իտալիայի մայրաքաղաքի համապատասխան մունիցիպալ ծառայությունները: 50 հազար եվրո արժեքով, 20 մետր բարձրությամբ տոնածառը, որը Հռոմ է հասցվել 700 կմ հեռավորությունից՝ Ավստրիային մոտ գտնվող սահմամերձ անտառներից, արտաքին տեսքով կարծես թառամած տեսք ունի, իսկ ասեղներն, ուղղակի, փշուր-փշուր են լինում ու թափվում... Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Աշխարհից ձանձրացածի տպավորություն թողնող և իր դերին ակնհայտորեն չհարմարված տոնական ծառին սրամիտ իտալացիները նույնիսկ կնքել են «Փետրաթափ» անունով և լայնորեն քննարկում են սոցիալական ցանցերում:
    Դիտվել է 939 անգամ