Հոսպիտալացվել է Շարլ Ազնավուրը
04.25.2018

Երգիչը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում է գտնվում հյուրախաղերով: Նրա համերգը չեղյալ է համարվել:
Հյուրախաղերի կազմակերպիչները հավաստիացնում են, որ երգչի հետ անուղղելի ոչինչ տեղի չի ունեցել և նրա ելույթները կկայանան... մեկ տարի հետո:
«Շարլ Ազնավուրի համերգն առողջության պատճառով տեղափոխվում է 2019թ.-ի ապրիլի 9-ին»:-Նշված է Սանկտ-Պետերբուրգի «Օկտյաբրսկի» Մեծ համերգային դահլիճի մամլո ծառայության հայտարարության մեջ:
Կազմակերպիչը նաև հայտարարել է, որ 2018թ.-ի ապրիլի 25-ի նշումով տոմսերը ուժի մեջ կլինեն 2019թ.-ի ապրիլի 9-ին»: Չնայած դրան նաև կազմակերպվել է տոմսերի հետընդունման գործընթաց: