Մեկնարկել է «Եվրատեսիլ-2018»-ը05.07.2018
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլ-2018»-ի բացման արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ին:
Միջոցառումը տեղի է ունեցել Արվեստի, ճարտարապետության և տեխնոլոգիայի թանգարանում: Արարողությանը ներկա է եղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան:
Պորտուգալիան համաեվրոպական երգի մրցույթը անցկացնելու իրավունք ստացել է անցած տարի՝ 2017թ.-ին Կիևում կայացած հերթական Եվրատեսիլում այդ երկիրը ներկայացնող երգիչ Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ:
Այս տարի մրցույթին, ընդհանուր առմամբ մասնակցում է 42 երկիր: Հայաստանը իր «Քամի» երգով կներկայացնի Սևակ Խանաղյանը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2018»-ի առաջին կիսաեզրափակիչը կկայանա 2018թ.-ի մայիսի 8-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 10-ին: Եզրափակիչ մրցույթը նախատեսված է մայիսի 12-ին: