Հատուկ ծառայությունները գաղտնալսել են ռեժիսոր Սերեբրեննիկովի հեռախոսազրույցները
06.01.2018

Ռուսական հատուկ ծառայությունները գաղտնալսել են «Գոգոլ կենտրոն» թատրոնի կազմում գործող «7-րդ ստուդիայի» ղեկավարության և ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի հեռախոսազրույցները դեռ մի քանի տարի առաջ, մինչև քրեական գործի հարուցումը: Այդ մասին «interfax.ru»-ի տեղեկատվությունը «taglur.am»-ը:
Լրատվական գործակալության անհայտ աղբյուրը նաև տեղեկացրել է, որ օպերատիվ միջոցառումներն անցկացվել են իրավապահ մարմինների ստացած նախնական նյութերի հիման վրա, որոնք վկայել են «7-րդ ստուդիայի» կողմից ֆինանսական գործունեության ոլորտում խախտումների մասին:
Հիշեցնենք, որ թե Ռուսաստանում և թե արտասահմանում պահանջարկված ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը 2017թ.-ի օգոստոսի 23-ից գտնվում է տնային կալանքում: Դատարանն այդ պատիժը սահմանել է նրա գլախավորած մշակութային հաստատության կազմում գործող «7-րդ ստուդիայի» գործով: Սերեբրեննիկովն ու նրա թատրոնի էլի մի քանի աշխատակիցներ մեղադրվում են պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների յուրացման մեջ:
Այս թեմայով այլ հղումներ-1