Մահացել է Ֆրանսիայի մեծագույն հայ զավակ Շարլ Ազնավուրը
10.01.2018

Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:
Վերջերս էր նա վերադարձել Ճապոնիայից, որտեղ հանդես էր գալիս համաշխարհային շրջագայության ծրագրի շրջանակներում:
Տարեվերջին նա նախատեսում էր համերգային ելույթներ Ֆրանսիայում:
Ազնավուրը իր 94-ամյակը նշել էր 2018թ.-ի մայիսի 22-ին: Նա հեղինակել է ավելի քան 1300 երգ, թողարկել է 180 մլն ընդհանուր տիրաժով ձայնապնակ և կինոյում մարմնավորել է 60 կերպար: