Գոնկուրյան գրական մրցանակը շնորհվել է Նիկոլյա Մատյեին
11.07.2018

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Ֆրանսիայի ամենահեղինակավոր՝ Գոնկուրյան գրական մրցանակը շնորհվել է գրող Նիկոլյա Մատյեին: Այդ մասին տեղեկացնում է«taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
«Երեխաները նրանցից հետո» մրցանակակիր վեպում հեղինակը պատմում է Անտոնի անունով պատանու և 1992թ.-ի ամռան մասին, երբ Անտոնին 14 տարեկան էր:
Գրքում կան առաջին սիրո ապրումներ, իրադարձություններ, որոնք կանխորոշում են կյանքի հետագա ընթացքը:
Գոնկուրյան մրցանակը ավելի քան 100 տարեկան է և շնորհվում է ֆրանսերեն գրված և տարվա ընթացքում հրատարակված լավագույն վեպի հեղինակին: Այն կոչված է ֆրանսիական գրականության դասականներ, եղբայրներ Էդմոն Լուի Անտուան և Ժյուլ Ալֆրեդ Յուո Գոնկուրների անունով: Նրանցից կրտսերը՝ Էդմոնը, իր կարողությունը կտակել է գրականության ակադեմիային, որը այդուհետ սկսեց կոչվել Գոնկուրյան և սահմանեց նույնանուն գրական ամենամյա մրցանակ:
Մրցանակը շնորհվում է ակադեմիայի 10 անդամների քվեարկության արդյունքներով: Ակադեմիկոսները մրցանակակրին որոշելու այդ արարողությունը կատարում են Փարիզի «Դրուան» ռեստորանում: Յուրաքանչյուր քվեարկող ունի մեկ քվե և դա նա կարող տալ միայն մրցույթին մասնակցող մեկ ստեղծագործության: Միայն հանձնաժողովի նախագահն ունի երկու քվեի իրավունք:
Գոնկուրյան մրցանակի չափը ընդամենը 10 եվրո է: Բայց դրա հեղինակությունն այնքան բարձր է, որ հաղթող հեղինակի առջև բացում է ոչ միայն ճանաչման և հայտնի դառնալու մեծ հնարավորություններ, այլև սպառման երաշխիք ունեցող մեծ տիրաժներով գործերի հրատարակություն:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com