Այն պահից 25 տարի անց12.14.2018
2019թ.-ին ռոքնռոլի ամենաազդեցիկ գործիչներ կճանաչվեն «The Cure», «Radiohead», «Def Leppard», «The Zombies», և « Roxy Music» համույթները և երաժիշտներ Ջանեթ Ջեքսոնը և Սթիվ Նիքսը: Այդ մասին Ռոքնռոլի փառքի թանգարանի և դահլիճի տարածած տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Հիշեցնենք, որ կատարողները այդ պատվին արժանանում են այն պահից 25 տարի անց, երբ թողարկում են իրենց առաջին ձայնապնակը:
Ռոքնռոլի փառքի թանգարանը և դահլիճը գտնվում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Այն նվիրված է ռոքնռոլի դարաշրջանի առավել հայտնի այն գործիչներին՝ (երաժշտմերին, կատարողներին, պրոդյուսերներին և այլոց), որոնք նկատելի ազդեցություն են թողել այս երաժշտական ժանրի զարգացման վրա: Իսկ Քլիվլենդը շատերի համար դիտարկվում է որպես ռոքնռոլի հայրենիք, քանի որ այստեղից է սփռում իր հաղորդումները WMMS (100.7 FM) ռադիոն, որը հսկայական ներդրում ունի երաժշտական այս ժանրի տարածման և զարգացման մեջ: Բացի այդ այդ ռադիոկայանում է աշխատել դիջեյ Ալան Ֆրիդը, որը 1950թ.-ին հորինեց և շրջանառության մեջ դրեց «ռոքնռոլ» տերմինը:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com