Գլխիվայր կախված դիտում էր, թե ինչպես է նկարչուհին աշխատում09.13.2019
«Կորեացի ժողովրդի ուտոպիան»: Այսպես է կոչվում Մոսկվայում, հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելու արվեստների պատկերասրահում բացված կորեացի նկարչուհի Սո Հոն Իմի աշխատանքների ցուցահանդեսը, որն ստեղծագործում է «Մինհվա» կորական գեղարվեստական ուղղությամբ, անշուշտ, դա ներկայացնելով ժամանակակից զարգացման տիրույթում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Այս գեղանկարչությունը արվում է հատուկ թղթի վրա: «Հենջի» կոչվող այդ թուղթը պատրաստում են միայն Ասիա աշխարհամասում աճող թաք անունով ծառի արմատներից: Այդ թուղթը պահպանվում է շատ երկար (ավելի քան հազար տարի): Դա նշանակում է, որ այս թղթի վրա արված նկարների կյանքի տևողությունն ավելի երկար է, քան մետաքսի վրայինները:
Սո Հոն Իմը «Մինհվա» ժանրով ստեղծագործում է ավելի քան 40 տարի: Որպես օրենք սյուժեն վերցվում է ազգային ֆոլկլորից: Թեման ներկայացվում է երգիծանքով, որն արտահայտում է նկարչի վերաբերմունքը կյանքի այս կամ այն առօրեկան կողմին:
Նկարչուհին ստեղծագործում է օրգանական ներկերով: Իր ներկապնակը նույնպես նա հարստացնում բնական նյութերով (ծխահարված ծխախոտ, ոսկի և այլն):
18-րդ դարից ծագումնաբանությունն սկսած «Մինհվա» ոճի նկարներին նախկինում վերագրվել է օջախը, տունը պահպանելու իմաստ: Այսօր այն արդեն ունի դեկորատիվ նշանակություն: Բայց ինչպես և առաջ, այնպես էլ այսօր, «Մինհվա» ոճի նկարները պահպանում են իրենց սյուժեի և անվանումների բանաստեղծականությունը: Օրինակ, «Ես տեսել եմ, թե ինչպես է ինձ գլխով անում երջանկությունը» կամ՝ «Առանց քեզ իմ ստվերը չի կարող լինել» և այլն:
Սո Հոն Իմը նկարել է մի անծանոթ կատվի, որը մտել էր նրա արվեստանոց և վերևից գլխիվայր կախված դիտում էր, թե ինչպես է նկարչուհին աշխատում: «Թիթեռներ, թռչուններ՝ հարմոնիայի, սիրո խորհրդանիշերը ես ցանկացա արտահայտել կենդանիների աչքերով, որոնք մեզ նայում են վերևից...»,-նշել է նա: Իսկ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ Վիկտոր Կալինինը ավելացրել է, որ «Ժողովրդական գեղանկարչությունը շատ ազատ է, և ողջ ժողովրդի երազանքները, հույսերը զգացվում են այս աշխատանքներում: Նրանք ցանկանում են հանգիստ, երջանկություն, հարմոնիա, խաղաղություն: Ահա թե ինչու, սա սրտամոտ է բոլոր մարդկանց»:
Սո Հոն Իմը նաև ընդգծել է, որ իր ստեղծագործության վրա ազդեցություն է թողել հայրենի տանն անցկացրած մանկությունը, որը շրջապատված էր դեղձենիների ծաղկուն այգով: Նա իր ներշնչանքի գլխավոր աղբյուրը համարում է բնությունը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: