Էյմունտաս Նյակրոշյուս. «Չեմ կարող, պետք է մերոնց հետ աշխատեմ...» 10.07.2019
Ուրբաթ օրը, հոկտեմբերի 4-ին, Սանկտ-Պետերբուրգի «Բալթիական տուն» թատրոնի ճեմասրահում տեղադրել են հուշատախտակ՝ ի հիշատակ Վիլնյուսի «Մենո Ֆորտաս» թատրոնի հիմնադիր Էյմունտաս Նյակրոշյուսի, որը կյանքից հեռացավ 2018թ.-ի նոյեմբերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Էյմունտաս Նյակրոշյուսը մեկն էր նրանցից, որը մեզ հետ միասին կառուցել է «Բալթիական տունը», եղել է այս թատրոնի ստեղծագործական, բարոյական կամերտոնը»,- հուշատախտակի բացման արարողության ժամանակ ասել է սանկտպետերբուրգյան թատրոնի տնօրեն Սերգեյ Շուբը:
«Էյմունտասը կարողանում էր հավաքել մարդկանց: Եվ նրա անունը միշտ ստիպել է այլ կերպ նայել բեմին, այլ կերպ նայել արվեստին և ինչ-որ ձևով ներշնվել»,- նշել է կոմպոզիտոր Ֆաուստաս Լատենասը և ավելացրել, որ լավագույների հեռանալը զգացվում է շատ ցավագին: Վերջին օրերին դա ևս մեկ անգամ հաստատվեց, երբ կյանքից հեռացան Մարկ Զախարովը և Գիա Կանչելին: Բայց նրանք հեռանալով իրենցից հետո թաղնում են այնպիսի հարստություն, որը կբավարարի շատ սերունդների: Իսկ ինչ թողել է Էյմունտաս Նյակրոշյուսը, դժվար է գերագնահատել: «Դա պատմության շարունակությունն է, արվեստի շարունակությունը»,- եզրափակել է իր խոսքը լիտվացի երաժիշտը:
«Բալթիական տուն» թատրոնի գեղարվեստական տնօրեն Մարինա Բելյաևան հիշել է, որ մահից առաջ Նյակրոշյուսի հետ պայմանավորվել էին բեմադրել «Կարմենը»: Սակայն ռեժիսորը ավելի ուշ ձեռագիր (ոչ համակարգչային հաղորդակցմամբ) թղթի վրա Լիտվայից ուղարկել էր մի երկտող, որում գրված էր. «Չեմ կարող, պետք է մերոնց հետ աշխատեմ...»
Այս թեմայով այլ հղումներ-1