Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Աստղային պատերազմներ»-ի նոր կիրառական իմաստը

10.16.2019

Ամերիկյան «Աստղային պատերազմներ» կինոպատումից մի շարք բառեր ընդգրկվել են անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանում: Այդ մասին տեղեկացնում է «ew.com»-ը:

Դրանցից մեկն, օրինակ, արտասանվում է «Ջեդայ» («Jedi»)- այս բառով անվանվում է հերոսական, հմուտ հոգևորական-զինվորների խմբի անդամը, որն ի վիճակի է կիրառման մեջ դնել միստիկական ուժի ուժը:

«Ուժ» բառը առկա է եղել բառարանում: Սակայն հիմա նրա սահմանումը ստանում է վերիմաստավորում, որի մեջ հաշվի է առնված «Աստղային պատերազմներ»-ի կիրառական իմաստը նույնպես և, ուրեմն, նշվում է, որ «ուժը» դա «միստիկական ունիվերսալ էներգետիկ դաշտ է»:

Օքսֆորդյան բառարանում այդ ֆիլմից արդեն կարելի է հանդիպել նաև «Փադավան» («Padawan») բառին, որը նշանակում է «Ջեդայի աշակերտ» կամ «Լուսային թուր» («lightsabre») և այլն:

Ասենք, որ ավելի վաղ «Աստղային պատերազմներ» կինոպատումի մոտիվներով թողարկվել են տեսախաղեր և կոմիկսներ: Իսկ 2019թ.-ի նոյեմբերին վաճառքում կհայտնվի խոհարարական գիրք այս կինոնկարի ճաշատեսակների բաղադրատոմսերով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 764 անգամ