Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վինի Թուխի իսկական հայրենիքը Բրիտանիան է

03.25.2020


Հայտնի մուլտիպլիկացիոն կինոնկարի հերոս արջուկ Վինի Թուխին իր այդ արտաքին նկարագրով առաջին անգամ դեռևս 1929թ.-ին պատկերել է բրիտանացի նկարազարդող Էռնստ Շեփարդը: Խորհրդային Միությունում երեխաների այդ սիրելի կերպարը առաջին անգամ տպագրել են դրանից 30 տարի անց: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Այդ արջուկին Շեփարդն ստեղծել է Ալան Միլնի գրքի համար, որտեղ պատումը հյուսվում է թմփլիկ արջուկի շուրջ: Նկարիչն այդ համակրելի գազանին պատկերացրել է որպես ռուսաստանցի և, բնականաբար փորձել է նրա արտաքին նկարագրում տեղադրել ռուսականը հիշեցնող ակնարկներ: Օրինակ, Միլնի գրքի նկարազարդման մեջ Վինին կրում է ռուսական ականջավոր գլխարկ, իսկ ձեռքին պահում է բալալայկա:

Գրող Ալան Միլնին ծնվել է Լոնդոնում՝ 1882թ.-ին: Կրթություն է ստացել Վեսթմիսթերյան աբբայության դպրոցում, ապա Քեմբրիջի համալսարանի Թրինիթիի քոլեջում:

Գրական գործունեությունը սկսել է 1920-ական թվականներին: Իսկ ստեղծագործական հաջողություններն արձանագրվել են միայն այն բանից հետո, երբ ծնվել է որդին, որի համար էլ հորինել է նաև աշխարհի շատ ու շատ երեխաների համար հետաքրքրական հերոսներ ու պատմություններ:

Իհարկե նրա առավել հայտնի ստեղծագործությունները կրում են թմփլիկ արջուկի անունը՝ «Վինի Թուխ» և «Վինի Թուխի տունը»:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1044 անգամ