Ընթանում է թվային արտադրանքի նշանակության վերագնահատում04.13.2020
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը մտադիր է օրենքով ամրագրել «Մեդիաարվեստ» հասկացությունը: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Այդ երկրի Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի կարծիքով այժմ ոլորտում ընթանում է թվային արտադրանքի նշանակության վերագնահատում:
Առաջին հերթին մեդիաարվեստը այստեղ մտադիր են զարգացնել թանգարանային ոլորտում և այն ամրապնդեն օրենսդրորեն: Այդ մասին գերատեսչության ղեկավարը հայտնել է անցած շաբաթ Սանկտ-Պետերբուրգում կայացած «Մշակույթը գտնվում է կարանտինի մեջ: Սահմանափակումներ և հնարավորություններ» կլոր սեղանի ժամանակ:
«Այսօր մեր աչքերի առջև տեղի է ունենումոլորտի թվային արտադրանքի վերագնահատում: Այսօր թիվը ինքնուրույն արվեստի տեսակ է, որը բնօրինակին հնարավորություն է տալիս նորովի, առավել ամբողջականորեն բացահայտվել: Առաջիկայում մենք պետք է զբաղվենք թանգարանային ոլորտում մեդիաարվեստի ստեղծմամբ և զարգացմամբ և այդ հասկացությունը օրենսդրության մեջ ներդնելու խնդրով»,- նշել է ՌԴ նախարարը:
Ասենք, որ «ՌԴ-ի մշակույթ» կայքի այցելությունների թիվը COVID 19-ի համաճարակի պատճառով ինքնամեկուսացման շրջանում ավելացել է 3 անգամ՝ անցած տարվա անցած նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Ըստ նախարարի այդ համացանցային տիրույթ հաճախումների թիվը օրական հասնում է գրեթե 250 հազարի: