Վենետիկի միջազգային կինոփառատոնը կկայանա՝ անտեսելով համաճարակը 05.26.2020
Իտալիայի Վենետոյի տարածաշրջանի ղեկավար Լուկա Ձայան հայտարարել է, որ 2020թ.-ին նախատեսված Վենետիկի միջազգային կինոփառատոնը կկայանա պլանավորված ժամկետում՝ անտեսելով կորոնավիրուսի համաճարակը: Այդ մասին իտալական «Vanity Fair» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
Հայտնի կինոստուգատեսը կկայանա սեպտեմբերի 2-12-ին: Ժյուրին կգլխավորի ավստրալացի արտիստուհի Քեյթ Բլանշեթը, որը հայտնի «Մատանիների տիրակալը», «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը», «Հասմիկը» և այլ ֆիլմերից:
Փառատոնի կազմակերպիչներն արձանագրել են, որ այս տարվա ստուգատեսին մասնակցող ֆիլմերի թիվը կնվազի COVID-19 համաճարակի կապակցությամբ կինոարդյունաբերության դադարեցման պատճառով:
Վենետիկի կինոյի միջազգային փառատոնն աշխարհի ամենահին մասնագիտական ստուգատեսն է և կինոաշխարհում մեծ հեղինակություն է վայելում: Այն համարվում է նաև արվեստի ոլորտում ամենազանգվածային համաշխարհային միջոցառումներից մեկի՝ Վենետիկի բիենալեի բաղադրիչներից մեկը, որը 2012թ.-ից ղեկավարում է կինոգետ Ալբերտո Բարբերան:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ մեկ այլ հայտնի եվրոպական կինոստուգատես՝ Կաննի միջազգային փառատոնը, 2020թ.-ին արդեն չեղյալ է հայտարարվել: Այդ հեղինակավոր փառատոնը մեկ անգամ էլ չեղյալ է համարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: