Եթե Էրմիտաժ, ապա դիմակներով, ձեռնոցներով և սոցիալական հեռավորությամբ07.03.2020
Հուլիսի 15-ին իր գործունեությունը կվերսկսի Պետերբուրգի հանրահայտ Էրմիտաժ թանգարանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Թանգարանի մուտքը կսահմանափակվի, իսկ դրա ներսում այցելուների շարժը կլինի խիստ չափորոշված։ Նրանք, ինչպես և թանգարանի աշխատակիցները պետք է այնտեղ կրեն դիմակներ, ձեռնոցներ և պահպանեն սոցիալական հեռավորություն։
Էրմիտաժի ցուցասրահներ այցելությունները կկազմակերպվի գրաֆիկով, այստեղ կաշխատեն միայն մի քանի մուտք ու ելք, իսկ թանգարանում յուրաքանչյուր այցելության տևողությունը չի կարող գերազանցել 2 ժամը։
Այցելուների համար մատչելի կլինեն միայն հատուկ երթուղիներ, որը մշակվել է թանգարանում։ Աշխատակիցները վստահեցնում են, որ այս սահմանափակումները չեն ազդի էքսկուրսիաների որակի վրա։
«Այդ երթուղիները մեր այցելուներին կօգնեն հնարավոր առավելագույն օգուտն ստանալ հատկացված ժամանակահատվածում»,- տեղեկացրել է Էրմիտաժի մամլո ծառայությունը; Նշվում է,որ մարդիկ հնարավորություն կստանան գլուխգործոցներին և այլ ցուցանմուշների, սակայն «տարբեր շեշտադրումներով»։
Թանգարան կարելի է մուտք գործել միայն էլեկտրոնային տոմսերով։
Հիշեցնենք, որ Էրմիտաժը համաճարակի պատճառով այցելությունների համար փակվել էր մարտի 17֊ից; Կարանտինի շրջանում այն աշխատել է առցանց ձևաչափով՝ ներկայացնելով նաև դասախոսությունների քաղվածքներ և, անշուշտ վիրտուալ էքսկուրսիաներ, որոնք դիտել են մոտ 40մլն մարդ։