Կինոթատրոնների բացման հարցը կորոշեն տարածքային իշխանությունները07.13.2020
Հուլիսի 13 ֊ին Ռուսաստանի մշակույթի նախարարության որոշմամբ բացվել են երկրի կինոթատրոնները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին։
Այդ մշակութային հաստատությունների աշխատանքի վերականգնման համար պարզապես անհրաժեշտ կլինի ստանալ տարածաշրջանային իշխանությունների համաձայնությունը։
Բոլոր կինոթատրոնները իրենց գործունեությունը վերականգնելու համար պետք է պահպանեն Ռոսպոտրեբնազորի սահմանած սանիտարա֊համաճարակային և վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտ պայմանները, օրինակ, նույն դահլիճում կինոսենսերի միջև ընկած միջակա ժամանակը պետք է լինի ոչ պակաս, քան 30 րոպե։ Այդ ընթացքում պետք է կատարվեն մաքրման, օդափոխության և նստատեղերի բացիլազերծման աշխատանքներ։
Դրա հետ միասին, բոլոր հանդիսատեսները պետք է պահպանեն անվտանգության կանոնները՝ կրեն բժշկական դիմակներ, ձեռնոցներ, պահպանեն 1,5 մետր սոցիալական հեռավորություն։
Ռուսաստանում կինոթատրոնները աշխատանքները դադարեցրել են մարտի 23-ից։ Անցած՝ 2019թ․―ին, կինոթատրոնների ընդհանուր հասույթն այս երկրում կազմել է 55,5 միլիարդ ռուբլի; Կանխատեսվում էր, որ այս տարի այդ ցուցանիշը կունենա 8 տոկոս աճ։ Սակայն շատ կինոպրեմիերաներ հետաձգվել են մինչև 2021թ։ Ենթադրվում է, որ կորոնավիրուսի կատարած կինոթատրոնների աշխատանքային ռիթմի ստիպողական փոփոխությունների պատճառով Ռուսաստանի կինոոլորտի ֆինանսական կորուստները կկազմեն մոտ 48 միլիարդ ռուբլի։