Հյութերը միայն պատվիրով՝ հանդիսասրահում ստանալու նպատակով07.27.2020
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով սկսված երկարատև պարապուրդից հետո անցած հանգստյան օրերին առաջին անգամ «Լոնդոն Փալադիում» թատրոնում հնչել է հայտնի կոմպոզիտոր Էնդրյու Ուէբերի երաժշտությունը՝ երգչուհի Բեվերլի Նայթի կատարմամբ։ Այն կայացել է անվտանգության կանոների խստագույնս պահպանմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «The Guardian»֊ը։
Բոլորի ուշադրության կենտրոնում ոչ թե բեմում կատարվող իրադարձություններն էին, այլ այն նորարարությունները, որոնք կատարվել են հանդիսասրահում COVID-19֊ը կանխարգելելու նպատակով։
Այսպես, հանդիսատեսների տոմսերի վրա նշված են եղել թատրոն ժամանելու տարբեր ժամեր, բոլորը կրել են դիմակներ, իսկ հերթում կանգնած ժամանակ հեռախոսով պատասխանել են առողջությանը վերաբերող հարցերին և նախապես պատվիրել են հյութեր՝ դահլիճում իրենց աթոռների մոտ ստանալու նպատակով։
Թատրոնի շենքի բոլոր դռներին դրվել է արծաթե իոնացված բռնակներ, որոնք ՉՉ տոկոսով ոչնչացնում են բացիլներն ու վիրուսները։ Շենքի ներսում թույլատրվել է քայլել միայն մեկ ուղղությամբ։ Իսկ երբ բոլորը դուրս են եկել, թատրոնում կատարվել է վարակազերծման գործողություն։
Սպասվել է, որ մարդկանց վրա թատրոն մտնելիս պետք է ցողվեր հակավիրուսային հեղուկ, սակայն առողջապահության մասնագետների հետ խորհրդակցություններից հետո որոշվել է հրաժարվել նման գործողություն կատարել։
Թատրոնի առաջին շարքը բեմից 5 մետր հեռու է եղել, յուրաքանչյուր երկրորդ շարքը նախորդից ետ է քաշվել ավելի հեռու, իսկ հանդիսատեսները տեղավորվել են խմբերով։ Ընդհանուր առմամբ հանդիսասրահը լցված է եղել 30 տոկոսով։