Ստորագրահավաք գրող Սերգեյ Դովլաթովի անունով փողոց վերանվանակոչելու համար
12.13.2013

Նյու-Յորքի փողոցներից մեկը լրագրող և գրող Սերգեյ Դովլաթովի անունով վերանվանելու մասին համացանցային-խնդրագրի տակ արդեն հավաքվել է 2150 ստորագրություն, հաղորդում է «РИА Новости»-ն: Լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ այդ հարցը իշխանությունների կողմից քննության ընդունելու համար պետք է հավաքվի 17850 ստորագրություն:
Այդ խնդրագիրը «change.org » կայքում տեղադրել է Նյու-Յորքի քաղաքային խորհրդի անդամ Կարեն Կոսլովիցը:
Դովլաթովը Նյու-Յորք է մեկնել 1979թ.-ին: Նա բնակություն է հաստատել Քունսի Ֆորեստ-հիլլզ շրջանում: Տեղափոխվելուց հետո նրա պատմվածքները տպագրվել են «The New Yorker» հանդեսում: 1980թ.-ին նա դարձել է ռուսերեն լույս ընծայվող «Նոր ամերիկացի» շաբաթաթերթը ստեղծողներից մեկը: Էմիգրացիայի 20 տարիների ընթացքում նա հրատարակել է 12 գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել են գրեթե բոլոր եվրոպական լեզուներով, ինչպես նաև ճապոներեն և չինարեն:
Նյու-Յորքի «63rd Drive» փողոցում, որտեղ ապրել է գրողը, որոշվել է նրա պատվին դնել հիշատակի սալաքար: Բացի այդ, երկրպագուները մտադիր են հասնել այն բանին, որ այդ փողոցը նրա անունով կոչվի: Հաղորդագրությունը նշում է, որ, եթե փողոցը վերանվանակոչվի Դովլաթովի անունով, ապա Նյու-Յորքի պատմության մեջ այդ իրողությունը առաջինը կլինի, երբ փողոցն անվանվում է ռուսաստանցի գրողի անունով: