Հանդիսականներին ամենամյա լուսային շոուն կներկայացվի միայն առցանց12.04.2020
Ռուսաստանի հյուսիասային մայրաքաղաքում ամեն տարի անցկացվող լույսի շոուն, որն այս անգամ կկայանա դեկտեմբերի 5-6-ը, տեղի կունենա առանց իրադարձության վայրում հավաքված հանդիսատեսների: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը:
Դվորցովի հրապարակում կայանալիք լուսային շոուն այս անգամ հանդիսատեսներին հասանելի կդառնա առցանց ռեժիմով:
Միջոցառումն անցկացվում է «Էրմիտաժի օրեր» ծրագրի շրջանակներում և այս անգամ կնվիրվի Հայրենական Մեծ պատերազմի թեմային: Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին նշել է, որ շոուի ձևաչափը մշակվել է Սաննկտ-Պետերբուրգում GOVID 19-ի սրացման հետ կապված նոր սահմանափակումները հաշվի առնելով:
«Հաղթանակի կերպարը Էրմիտաժի հավաքածոներում և կերպարում» խորագրով 3D mapping ներկայացումը կարտահայտի մարդու ոգեղեն բարձրությունը՝ արտահայտված աշխարհի ճակատագրի մեջ և արվեստում:
Տեսաշարերում կներկայացվեն թանգարանի ցուցանմուշներից դրվագներ, կհնչեցվեն կտավների հետ առնչվող գեղարվեստական բովանդակությամբ ռեպլիկներ և այլն: Ներկայացման մեջ կկիրառվեն ոչ միայն 3D տեխնալոգիաներ, այլև երաժշտություն և գեղարվեստական խոսք: Կմատուցվի պատերազմական իրադարձությունների մասնակիցների հիշողություններից հետաքրքրական պատումներ, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջանների դասական գրականության ներկայացուցիչների ստեղծագործություններից հատվածներ: