Հյուլեն, Օլեգ Տաբակովը և նրան նմանակող կատուն
12.11.2020

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի հարազատների, բարեկամների, գործընկերների և ուսանողների հանգանակած գումարով Մոսկվայում շուտով կհայտնվի նոր քանդակագործական կոմպոզիցիա, որը կկրի «օլեգ Տաբակովի արևի հյուլե» անվանումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այդ քանդակը մեծ արտիստի պատվին բարձրացրած հուշարձան չէ, այլ թատերական Մոսկվայի համապատկերը լրացնելու եկող մի նոր գեղարվեստական նրբագիծ, որը կմիահյուսվի քաղաքային լանդշաֆթին և կդառնա հանդիսատեսների հետ արտիստի հանդիպման յուրահատուկ հնարավորություն: Քանդակն այնպես է կառուցված, որ տեղից տեղ տեղափոխելը դժվար չի լինի և կարող է ցուցադրվել նաև Մոսկվայի այլ վայրերում և նույնիսկ, այլ քաղաքներում:
Մի առիթով խորհրդային և ռուս դրամատուրգ Վիկտոր Ռոզովը արտահայտվելով Օլեգ Տաբակովի մասին, ասել է, որ նա «կուլ է տվել արևի հյուլե»: Դրամատուրգը նշել է, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, ով կապ ունի թատրոնի հետ, մանավանդ, եթե այդ մեկը արտիստ է:
Շողացող, իսկ մթի մեջ ներսից ու դրսից լույսերով ողողված հյուլեի վրա փորագրված են թատրոնի մասին Տաբակովի հայտնած 5 արտահայտություն: Ինքը՝ արտիստը նստած է գետնին և գլխով հենված է գնդաձև հյուլեին՝ հայացքով խորասուզված հավերժության մեջ: Նրա կողքին, հեղուկ տեղափոխելու համար նախատեսված փոքր տարողությանը հենված նստած է մի կատու, որը նմանակել է Տաբակովի նստելու դիրքին...
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1