Ճապոնական մանգիների մոտիվներով ֆիլմերի նկատմամբ հայց է ներկայացվել12.21.2020
Սանկտ-Պետերբուրգի դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կալինինի շրջանի դատարան՝ պահանջելով Ռուսաստանի տարածքում արգելել որոշ անիմացիոն սերիալների ցուցադրությունը և ռեպեր Ալիշեր Վալեևի երգերից մեկի տարածումը համացանցում: Այդ մասին «iz.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»:
Արգելման վտանգի տակ են հայտնվել «Միջտեսակային երաշխավորներ», «Տոկիական ահաբեկչություն», «Էլֆիական երգ» սերիալները և «Մահվան տետր» ֆիլմը: Բոլոր այդ կինոնկարները նկարահանվել են ըստ ճապոնական մանգիների:
«Յուրաքանչյուր սերիայում դաժանություն է, սպանություն, բռնություն»,- նշել է դատախազությունը ներկայացված դատական հայցի մեջ:
Դատախազությունը նաև ուշադրություն է հրավիրել ռեպեր Ալիշեր Վալեևի «Ես կերա պապիս» երգի վրա:
Դատարանը պետք է որոշի այդ բոլոր գործերի վնասակարության աստիճանը, չհաշված դրանցից որոշների վերնագրերի ոչ կոռեկտ լինելը:
Օգոստոսին համացանցի օգտատերերը մեղադրանք էին ներկայացրել Netflix ծառայությանը «Քնքույշ աղջիկը» կինոնկարում թվերք ոճով պարուհիների միջոցով երեխաների մեջ սեռական կյանքի վերաբերյալ հետաքրքրություններ առաջացնելու հարցով:
Այս խնդրի պարագայում առցանց կինոթատրոնը իր Twitter-ի էջում պաշտոնապես հայցել էր օգտատերերի ներողամտությունը:
Իսկ հոկտեմբերին «The New York Times» պարբերականը տեղեկացրել էր, որ Թեքսաս նահանգի Թայլերի մարզի Մեծ ժյուրին Netflix–ին մեղադրանք էր ներկայացրել այդ ֆիլմի թողարկումից հետո: Ծառայությանը մեղադրանք էր ներկայացվել երեխաների մասնակցությամբ անպատշաճ տեսանյութեր առաջ քաշելու համար: