Միջպետական մշակութային կապերը զարգացվում են նաև առցանց տիրույթում05.03.2021
Այսօր,մայիսի 3֊ին, Չինաստանի մայրաքաղաքի Մեծ թատրոնի «Տյամցյաո» կատարողական արվեստների կենտրոնը և Մոսկվայի Մեծ թատրոնն արբանյակային հեռարձակմամբ, առցանց ձևաչափով հանդես են եկել համատեղ համերգով՝ նվիրված երկու երկրների միջև հարևանային հարաբերությունների, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 20-ամյակին; Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։
Ռուսաստանցի արտիստները կատարել են հատվածներ Պյոտր Չայկովսկու, Ալեքսանդր Բորոդինի , ինչպես նաև չին կոմպոզիտորներ Լյույ Ցիմինի, Ին Ցինի և Սյան Սինհայի ստեղծագործություններից։
Համերգի սկզբում Ռուսաստանի և Չինաստանի փոխվարչապետերն առցանց ռեժիմով հանդես են եկել իրենց կառավարությունների անունից և հավաստիացրել, որ 20 տարի առաջ ստորագրված պայմանագիրը հստակ ուղենշել է երկու երկրների հարաբերությունների հետևողական զարգացումը։