Ստաս Նամինը նշում է կրկնակի հոբելյան 07.20.2021
Ռուսաստանցի ճանաչված երաժիշտ, թատերական գործիչ և պրոդյուսեր, ծագումով հայ Ստաս Նամինը այս օրերին նշում է երկակի հոբելյան։ Նա տոնում է իր 70 և իր ստեղծած «Ցվետի» («Ծաղիկներ») ռոք համույթի 50 ամյակը։
Հոբելյանները Նամինը որոշել է նշանավորել ցուցահանդեսների շարքով, համերգներով, ներկայացումներով։ Այդ մասին նա հայտարարել է օրերս Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում կայացած ցուցահանդեսի բացման ժամանակ։
«Բացի գեղանկարներից ու գրաֆիկայից, որոնք ես ցուցադրել եմ 2017թ․ին, Ռուսական գեղարվեստի ակադեմիայում, ես կներկայացնեմ նաև նոր աշխատանքներ»,֊ հայտարարել է Նամինը։
Արվեստագետի նոր աշխատանքները իրենցից ներկայացնում են քանդակների հետ կապակցված թվային ինստալացիաներ, փորձարարական լուսանկարներ, խառը տեխնիկա և այլն։ «Այն ամենը, ինչը կոչվում է ժամանակակից տեսողական արվեստ»,֊ ընդգծել է նա։
Հոբելյանական միջոցառումների ծրագրում Նամինը կներկայացնի նաև նոր իր առաջին հեղինակային ձայնապնակը, որը այս պահին դեռ ձայնագրում է իր ղեկավարությամբ գործող ռոք համույթի և ի թատրոնի երգիչների հետ։
Հոբելյանների կապակցությամբ նա մտադիր է իր թատրոնում վերախաղարկել նաև «Խաղաղության փոքրիկը․ մյուզիքլը։
Ստաս Նամինի հոբելյանական միջոցառումները տեղի կունենան ոչ միայն Մոսկվայում, այլև Սանկտ֊Պետերբուրգում։